Այսօր «Երեւանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմի ցուցադրումից հետո Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձավ ֆիլմում բարձրացված խնդիրներին:
Ֆիլմում պատմում են, որ տրամվայի ռելսերը կոռուպցիոն գործարքներով տրամադրվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբորը՝ Միխաիլ Հարությունյանին, այս գործարքում ներգրավված է եղել նաեւ ՀՀ նախկին նախագահ եւ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը:
Սոնա Այվազյանի կարծիքով՝ այն հանգամանքը, որ Միհրան Պողոսյանը անօրինական հարստացման գործով պատասխանատվության չի ենթարկվել, այլ նույնիսկ Սերժ Սարգսյանի հովանավորությունն է ունեցել, կասկածներ է հարուցում, որ նա այդ գումարները միայնակ չի տնօրինել, այլ Սերժ Սարգսյանին, այսպես ասած՝ բաժին է հանել:
«Ինչո՞ւ ներկա իշխանությունները հետամուտ չեն լինում, նախ՝ ծանր ժառանգություն են ստացել եւ տեխնիկապես անհնարին է բոլոր հարցերին հետամուտ լինել»,-ասաց Այվազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ