Քիչ առաջ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակել գրավի դիմաց:
Aravot.am-ը Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ այս որոշման համար ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել դատարանը, փաստաբանը պատասխանեց. «Որոշման հետ դեռ մանրակրկիտ ծանոթ չեմ:
Կփորձենք ևս մի երկու անգամ միջնորդություն ներկայացնել վերադասության կարգով: Կմտածենք: Համենայն դեպս, համատեղ քննարկումների արդյունքում կընդունենք մի ընդունելի որոշում՝ քննարկելով մեր պաշտպանյալի հետ»:
Պաշտպանը նշեց, որ ունի իր անձնական գնահատականը, բայց այս պահին ցանկանում է զերծ մնալ դատավորի որոշմանը ենթատեքստեր տալուց:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ