Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսում քանդել են Եղիշե Չարենցի տունը

Փետրվար 27,2019 17:07

Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։

Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։

Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» հայտնի բանաստեղծության մեջ այդ տան մասին հիշատակում կա.

«Թողած Կարսում, գետի ափին տունս շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»։

Չարենցը ծնվել և մեծացել է Կարսում՝ Կարսի բերդին հարակից ներկայումս Սուքափը կոչվող թաղամասում։ Հարկ է նշել, որ Կարսի կարոտը նրան ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում։

1915-ին հայկական կամավորական 6-րդ ջոկատի կազմում Չարենցը մասնակցել է թուրքերի դեմ մղվող կռիվներին։ Ականատես լինելով ցեղասպանության զարհուրելի տեսարաններին՝ մեծ պոետը այդ տպավորությունների ազդեցությամբ գրել է Հայոց մեծ եղեռնի մասին առաջին գրական ստեղծագործություններից մեկը հանդիսացող «Դանթեական առասպելը»։

Մեծանուն բանաստեղծի կյանքն ընդհատվել է 1937-ին։ Նա բազմաթիվ այլ մտավորականների հետ միասին դառնում է Խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների զոհ։

Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռևս ճշտվում են։

https://www.facebook.com/HamshenTour/videos/250459175864076/

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728