Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գևորգ Գրիգորյան. «Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգը բարեփոխման կարիք ունի»

Փետրվար 27,2019 16:55

2019թ փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» համակարգող Գևորգ Գրիգորյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը,  առաջացած խոչընդոտները։ Ծրագրի աշխատակազմը մեկնարկել է բուժաշխատողների շրջանում հարցախույզների իրականացումը, որի նպատակն է պարզել, թե որքան արդյունավետ են վերջիններս գնահատում մասնագիտական զարգացմանը միտված միջոցառումները,  որքանով են դրանք համապատասխանում բուժաշխատողների կարիքներին, ինչ թերություններ ու բացեր կան կրեդիտների հաշվարկման համակարգում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են ինչպես քանակական, այնպես էլ խորքային ուսումնասիրություններ, ուսումնասիրվում է միջազգային լավագույն փորձը: Հարցումների և միջազգային փորձի ուսումնասիրության  արդյունքների հիման վրա մշակված առաջարկները ներկայացվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը և Առողջապահության ազգային ինստիտուտին:

Հանդիպմանը հրավիրված են նաև ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ ԱԱԻ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը, սակայն վերջիններս ասուլիսին չէին ներկայացել։

Մամուլի հաղարդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728