Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսօր պարզ կդառնա՝ Մանվել Գրիգորյանին ազատ կարձակե՞ն, թե ոչ

Փետրվար 27,2019 16:28

«Միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների՝ դատավոր Մարինե Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու և Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի մասնավորապես գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ պաշտպանը տեղեկացրեց՝ Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման է քաղաքացիական հիվանդանոցում:

Փաստաբանը չցանկացավ մանրամասնել, թե դատավորի ինքնաբացարկի հիմքում ինչ են դրել, միայն փոխանցեց, որ թևակոխել են մի փուլ, երբ մի կողմ են դնում զգացմունքները և զբաղվում են միայն իրավունքի պաշտպանությամբ: Այնուհետև շեշտեց՝ դռնփակ նիստերը ճիշտ չի համարում մանրակրկիտ մեկնաբանելը:

Գրավի չափի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց՝ գրավի չափը ավելի չէ, քան նախկինում առաջարկված և վճարվածները:

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի 17.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728