Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարան ենք դիմելու…մեզ հետ ուլտիմատումներո՞վ են փորձում խոսել». Անժելա Թովմասյանը՝ Հայկ Մարությանի ուղարկած գրության մասին

Փետրվար 27,2019 14:33

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ ստացել են ծանուցումներ այն մասին, որ պետք է 5 օրում ազատեն Երեւանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանն ասաց, որ դատական կարգով վիճարկելու են: Նա նշեց, որ սպասում էին, որ նման մի բան կլինի, բայց որ այսպես, այս ոճով, դա իսկապես անակնկալ էր: Նրա խոսքով՝ այս շենքում լիքը դատարկ տարածքներ կան, կարող էր այդ տարածքները արդյունավետ օգտագործել, ինչո՞ւ են ուզում հենց այս տարածքները վերցնել:

Անժելա Թովմասյանը հիշեցրեց, որ 2008-ի լարված քաղաքական իրադարձությունների ժամանակ իրենք ընդդիմությանը հնարավորություն էին տալիս իրենց ակումբում խոսելու, ասուլիս հրավիրելու, ինչի պատճառով այն ժամանակվա իշխանությունները որոշեցին բոյկոտել իրենց: Հիմա այն ժամանակվա ընդդիմությունը դարձել է իշխանություն ու այսպե՞ս է փոխհատուցում. «Քաղաքապետը երեւի թե տեղյակ չէ, թե մենք ինչով ենք զբաղված եւ դրա համար այսպիսի քայլեր է անում, մենք Նիկոլ Փաշինյանի թիմին էլ ենք տվել հնարավորություն: Ցանկացած պետություն պարտավոր է օգնել մամուլին, բա խոսքի, մամուլի ազատությունը ինչպե՞ս են պատկերացնում, տնտեսական այս իրավիճակում ինչպե՞ս պիտի գոյատեւի մամուլը: Իրենք մեզ հետ ուլտիմատումներով են փորձում խոսել՝ հնգօրյա ժամկետում հեռացեք: Ես իրենց զգուշացնում եմ, որ հեշտ չեն մարսելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728