Լրահոս
Օրվա լրահոսը

«Հող հանձնելու» թեման ունի չափից շատ էմոցիոնալ շերտ ու հարմար է հասարակությանը մանիպուլացնելու համար. «Փաստ»

Փետրվար 27,2019 13:19

Քանի օր սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր երեկ արդեն անցկացված «Համազգային հանրահավաք» խորագրով իրադարձությունը: Նախաձեռնության հեղինակները կազմակերպել էին հանրահավաք, որը պետք է դառնար միջոց, ըստ իրենց, ազգային ուժերի մեկ միասնական հարթակ ստեղծելու համար: Հնչեցվող լոզունգներից հիմնականն էլ, օրինակ, «ոչ մի թիզ հողն է»: Այն հանգամանքը, որ փողոցային ակցիաները դառնալու են տարածված քաղաքական գործիքակազմ նույնիսկ այնպիսի շրջանակների համար, որոնք մշտապես այդ գործիքակազմից չեն օգտվել, ավելին՝ բացասական են վերաբերվել, ենթադրելի էր՝ հաշվի առնելով հեղափոխության բերած նորամուծությունները:

Խնդիրը, սակայն, ոչ թե վերոնշյալ միտումն է, այլ «իշխանությունները հող են հանձնում» տրամաբանության արմատավորումը որպես ընդդիմադիր դիսկուրսի անբաժան մաս: Մի բան, որ արվել է նախկինում՝ բոլոր իշխանությունների դեմ քաղաքական և քարոզչական պայքարում, և շարունակվում է արվել մինչ այսօր: Հասկանալիորեն «հող հանձնելու» թեման ունի չափից շատ էմոցիոնալ շերտ ու հարմար է հասարակությանը մանիպուլացնելու համար: Գրեթե առանց բացառության բոլոր ընդդիմությունները ուղիղ կամ միջնորդավորված այս մոտեցումից օգտվել են: Այս մոտեցումը, սակայն, տարիների ընթացքում ոչ միայն ապացուցել է իր սնանկությունը, այլև ցավալիորեն դարձել է մի առանձին դավադրապաշտական ժանր:

Որևէ կերպ, իհարկե, չենք ցանկանում արժեզրկել նոր իշխանությունների դեմ հնարավոր ընդդիմախոսության իրավունքը, հատկապես, եթե հաշվի առնենք, թե քննադատության ինչքան իրական թիրախներ կան: Խնդիրը, սակայն, այն է, որ մի իրավիճակում, երբ կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բացթողումներ, ընդդիմադիր դիրքավորողները թիրախավորում են անիրատեսական, տարիներով ծեծված ու երբեք սեփական կենսունակությունը չապացուցած, բայց միաժամանակ հանրային գիտակցությունը մանիպուլացնելու առումով բավական արդյունավետ թեզ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728