Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմք կա եզրակացնելու, որ ՀՀԿ վերափոխման մի մասը անցնելու է հանրային դաշտով. «Ժամանակ»

Փետրվար 27,2019 13:10

ԱԺ ՀՀԿ-ական նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր նորաստեղծ հասարակական կազմակերպության գործերով հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ, ներկայացրել գործունեության առաջնահերթությունները, հեռանկարները, նպատակները:

Հայտնի է, որ Հովհաննիսյանը կասեցրել է իր անդամությունը ՀՀԿ-ին, որպեսզի զբաղվի իրավական գործունեությամբ հանրային դաշտում: Տվյալ պարագայում, անշուշտ, Արփինե Հովհաննիսյանի հանրային կարիերան չէ, որ հետաքրքրության առարկա է, այլ դրա տեղն ու դերը Հանրապետական կուսակցության հետագա ճակատագրում՝ հաշվի առնելով այն, որ անդամությունը կուսակցությանը կասեցվել է, ոչ թե եղել է կուսակցությունը լքելու որոշում: Դա նշանակում է, որ կուսակցությանը կապող թելը կա, ինչն էլ իր հերթին տալիս է հենց կուսակցության հեռանկարում այդ դրվագը դիտարկելու, ըստ այդմ՝ կոնկրետ իրողությունից ավելի լայն եզրահանգման գալու առիթ և հնարավորություն:

Մի՞թե կուսակցական անդամակցությունը կասեցնելու մտադրություն ունեցող Հովհաննիսյանը կուսակցական պատվիրակությամբ մեկնելու էր Գերմանիա: Հազիվ թե, և ըստ այդմ պետք է եզրակացնել, որ նրա հանրային գործունեությունը, խոշոր հաշվով, այն վերակենդանացման կամ վերափոխման ծրագրի մի մաս է, որ ՀՀԿ-ն իրականացնում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի օգնությամբ: Դա էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀԿ վերափոխման մի մասը անցնելու է հանրային դաշտով:

Իսկ եթե հաշվի առնենք նաև այն խոսակցությունը, որ Վիգեն Սարգսյանն էլ պատրաստվում է ձեռնամուխ լինել ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ստեղծման, նկատելի է դառնում, որ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը մնում են այսպես ասած՝ օրապահ՝ ՀՀԿ օրապահ, իսկ կուսակցության «դեսանտը» անցնում է իրավա-քաղաքական հանրային-փորձագիտական դաշտ, և ռեաբիլիտացիան տեղի է ունենալու այդ դաշտում:

Այստեղ, սակայն, առանցքային հարցերից մեկը այն է, թե արդյո՞ք «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ չի ստացվի այն, որ կուսակցական «ռենեսանս» չի հաջողվի, փոխարենը կուսակցականները՝ թեկուզ կասեցված, կհաջողեն քաղաքացիական, ոչ կառավարական դաշտն ականապատելու և արժեզրկելու հարցում, հաշվի առնելով այն, որ առաջիկա, թերևս, մի քանի տարիներին ուղղակի դժվար է լինելու պատկերացնել, որ հանրային որևէ շերտ չի ասոցացնելու ՀՀԿ-ից տարածություն պահող գործիչներին, այսպես ասած, «մայր գետի» հետ, ինչպես կասեր Հովիկ Արգամիչը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728