Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թաթայի պրոդյուսեր. «Արվեստագետ ես, թե շինարար, դու սուբյեկտ ես եւ պետք է հարկվես». «Ժողովուրդ»

Փետրվար 27,2019 12:52

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, ստանալ պետական գրանցում կամ բարեխղճորեն հաշվառվել հարկային մարմնում՝ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ։

– Պարոն Նազարյան, Թաթան, որը Հայաստանում հայտնի է որպես կորպորատիվներից եւ համերգներից ամենաշատ եկամուտ ստացող երգիչներից մեկը, պատրա՞ստ է հայտարարագրել իր եկամուտները։

– Մենք չենք կարող դեմ լինել օրենքին, ուստի ի սկզբանե հարկավոր է խոսել դրա կիրառման արդյունավետ մեխանիզմների մասին։ Խոսվում է այն մասին, թե, իբր, Թաթան դեմ է այս նախագծին, ճիշտ հակառակը, նա ինքն է հաճախ զանգահարում ինձ եւ հետաքրքրվում՝ ինչ ընթացք ստացավ գործընթացը, եւ ինքն է շահագրգռված, որպեսզի մենք մասնակցենք պրոցեսին։ Աստված տա՝ Թաթայի պես օրինապաշտ մարդիկ մեր երկրում շատ լինեն։

Լինելով արտիստների կողքին՝ միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ չեմ նկատում ՊԵԿ-ի կողմից բացասական նախատրամադրվածություն նրանց նկատմամբ։ Բանն այն է, որ արվեստագետ ես, թե շինարար, դու սուբյեկտ ես եւ պետք է հարկվես։ Պարզապես արվեստի մարդիկ նուրբ հոգեբանություն ունեն, փաստաթղթային հարցերից բավական հեռու են, ուստի պետք է հնարավորինս պարզ մեխանիզմներ կիրառել եւ նրանց հետ արդյունավետ երկխոսության մեջ մտնել։ Օրենքը պետք է հարմար լինի, այդ դեպքում այն հնարավոր կլինի կիրառել։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728