Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադրիչներ կան». միջադեպ՝ «Սասնա ծռերի» գործով նիստում

Փետրվար 27,2019 12:47

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ: Հարցաքննվում էր Շենգավիթ համայնքի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, երբ դահլիճում՝ ապակե պատնեշից այս կողմ գտնվող «Սասնա ծռերի» համակիրների եւ գործով տուժող-ոստիկանների հարազատների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ, ռեպլիկներ հնչեցին: Բղավոցներ էին հնչում նաեւ ապակե պատնեշից այն կողմ՝ հարցաքննվել պատրաստվող ոստիկանների եւ մեղադրյալների միջեւ:

«Այստեղ քաղաքացիական հագուստով սադրիչ-ոստիկաններ կան: Դատարանի հետ նախապես պլանավորած սադրանք է»,-բղավեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը:

«Որեւէ դիտավորություն չկա, ձեր կողմից է սկսվել»,-իր հերթին հայտարարեց դատական կարգադրիչների ղեկավարը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը մի քանի անձանց հանդեպ սանկցիա կիրառեց, եւ նրանք այլեւս չեն կարող ներկա լինել այս գործի քննությանը:

Լարված իրավիճակի պատճառով դատարանը որոշեց նիստը հետաձգել, իսկ առաջիկա նիստն անցկացնել դռնփակ՝ միայն ԶԼՄ աշխատակիցների ներկայությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ Եղիազարյան says:

    Հարգելի հեղինակը կարծես թե օբյեկտիվ ճշմարտությունը չի ներկայացնում:
    ՊՊԾ գունդը չի զավթվել, ՊՊԾ գունդը գրավվել է, այն էլ` ժողովրդին ոտքի հանելու նպատակով:
    “ՊՊԾ գունդը զավթած” արտահայտությունն արդեն իսկ մեղադրանք է, դուք դա իրավունք չունեք ներկայացնել, քանի որ պետական մեղադրողներ չեք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728