Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասամբ հաստատվեց՝ օրակարգում ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցն է. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2019 12:40

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը փետրվարի 28-ին գումարելու է արտահերթ նիստ։ Օրակարգում ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցն է։

Տեղեկությունը մասամբ հաստատելով՝ ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Ապրեսյանն ասաց. «Էլեկտրոնային փոստով ծանուցում եմ ստացել, որ լինելու է արտահերթ նիստ։ Բոլորին էլ ուղարկում են։ Ճիշտն ասած՝ չեմ նայել՝ ումից է ծանուցումը, երեւի քարտուղարն է ուղարկել։ Նիստի օրակարգը չկար»։

Նա ասաց, թե լրացուցիչ չի փորձել պարզել՝ ինչ պատճառով է նիստ հրավիրվում. «Մի քիչ զբաղված եմ, միջազգային քննությունների հարցն է, դրա համար խորամուխ չեմ եղել»։

Իսկ եթե պարզվի, որ առաջիկա նիստում ռեկտորին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, ինչպե՞ս կվերաբերվի դրան։ Ամբիոնի վարիչը չի շտապում հարցին միանշանակ պատասխանել։ «Ես չգիտեմ։ Գիտե՞ք ինչ, նախօրոք կանխագուշակումներ անել չեմ կարող։ Համենայնդեպս, ես իմ մտավորականի եւ համալսարանականի կարծիքը պարտավոր եմ արտահայտել։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Չեմ կարծում՝ իմ կարծիքն այդքան կարեւոր լինի։ Այսինքն՝ հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն եմ, բայց ժամանակը եւ իրադարձությունը ցույց կտան»,- ասաց Մարգարիտա Ապրեսյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728