Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյանը ԵԱՏՄ նիստում խոսել է «Ավտոգեն-Մ» գործարանի  խնդիրների մասին. ՏՄՊՊՀ –ը պաշտպանում է ընկերության իրավունքները     

Փետրվար 27,2019 12:26

«Հայկական «Ավտոգեն-Մ» մեքենաշինական ընկերությունը ՌԴ-ում հանդիպել է որոշակի խնդիրների, ինչը խոչընդոտում է ընկերության գործունեությանը՝ մասնավորապես արտադրանքի իրացման առումով»: Այսօր այս մասին Մոսկվայում ԵԱՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ ընկերությունը զբաղվում է սարքավորումների արտահանմամբ և իր արտադրանքը ՌԴ շուկայում իրացնում է «Օրբիտա» գրանցված ապրանքային նշանի ներքո: Սակայն պարզվել է, որ  ռուսական շուկայում կան այլ ընկերություններ, որոնք արտադրում և վաճառում են նման սարքավորումներ՝ նույն  «Օրբիտա»  ապրանքային նշանով, ինչը օրենքի խախտում է և վնաս է պատճառում տեղական արտադրողի շահերին: « ԵՏՄ մեր գործընկերների հետ ակտիվ և հետևողական աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ այդ սարքավորումները ռուսական շուկայում իրացնում է «Մետալոտեխնիկա»  ընկերությունը: Ի պատասխան մեր գրություններին և փաստարկիներին, վերջինս ընդունել է խախտման փաստը և պատրաստակամություն է հայտնել վերացնելու խախտումը, սակայն, նշել է, որ ինքը հանդիսանում է վերավաճառող ընկերություն»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը և հավելել, որ ՀՀ Մրցակցային մարմինը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ արտադրող ընկերության հետ խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:

Ա. Շաբոյանը կարևորել է ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում տնտեսվարողների հավասար իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը. «Մեր գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում լուծվել են տասնյակ հարցեր, որոնք հիմնականում առնչվել են ուրիշի ապրանքային նշանի օգտագործման միջոցով տնտեսվարողների գործունեությունը այլ երկրներում խոչընդոտելուն: Այսօր էլ շարունակում ենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ ԵԱՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի պաշտպանության ուղղությամբ»:

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728