Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ էության, Դավիթ Տոնոյանը հստակ չի մատնանշել՝ զինված ուժերը երբ են ներգրավվել մարտիմեկյան իրադարձություններին. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2019 12:18

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին, իսկապես ուշագրավ էր։ «Զինված ուժերն օգտագործվել են, այո։ Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը։ Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց, բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»,- ասել է Դավիթ Տոնոյանը։

Փաստորեն, առաջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով նման պնդում է հնչում, այն էլ մի իրավիճակում, երբ հենց բանակի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական գործ է հարուցված, ու մեղադրանք է առաջադրվել երկրի նախկին բարձրաստիճան ղեկավարությանը։

Սակայն պետք է նկատենք, որ Տոնոյանի հայտարարությունները որոշակի հստակեցման կարիք ունեն։ Ըստ էության, նա հստակ չի մատնանշել՝ զինված ուժերը երբ են ներգրավվել մարտիմեկյան իրադարձություններին, 2008թ. փետրվարի 23-ից՝ նախկին նախագահ Ռոբերտ Քո չարյանի ու բանակի սպայական կազմի հետ հանդիպումից հետո ծնված 0038 գաղտնի հրամանո՞վ թե՞ մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների վրա, թե՞ երեկոյան Լեո-Պարոնյան խաչմերուկում, թե՞ ավելի ուշ, երբ արդեն հայտարարված էր արտակարգ դրություն, ու բանակի վրա էր դրված պետական կարեւորագույն օբյեկտների պաշտպանությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728