Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հայրապետյան. «Մեր ֆուտբոլի թիմը սկսեց միանգամից պարտվել, որովհետեւ գլուխները կախ էին կանգնում այդ հիմնի տակ, աուրան է այդպիսին». «Հրապարակ»

Փետրվար 27,2019 11:43

Հարցազրույց ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ

– Պարոն Հայրապետյան, վերջին շաբաթների ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ ՀՀ օրհներգի թեման, շատերի կողմից դա որակվեց կեղծ օրակարգ եւ հասարակության ուշադրությունը շեղելու փորձ, քանի որ երկրում ավելի կարեւոր ու առաջնահերթ խնդիրներ կան։

– Հնարավոր է շատ ավելի առաջնահերթ հարցեր կան, բայց մի ճշտում՝ մենք ուզում ենք օրհներգը ոչ թե փոխել, այլ իսկական օրհներգը դնել իր տեղը։ Ի դեպ, ժամանակին, առանց հարցնելու, Խաչատրյանի օրհներգը վերցրեցին ու շպրտեցին մի կողմ։ Հիմա ուղղակի ԱԺ փոխնախագահն ուզում է այդ ամեն ինչը հետ դնել իր տեղը։ Օրհներգի հարցը պակաս առաջնահերթ չէ։ Ինչպես

մեր լեզուն, այբուբենը, այնպես էլ օրհներգը խորհուրդ ունի, դրանք մեր ժողովրդի, ազգի կոդերն են։ Մեր հիմնի կոդը թշվառ, անտերն էր, դրա համար էլ երկիրը դարձավ թշվառ, անտեր։ Արարատ լեռան անունն էլ է կոդ, «Ար»-ը արարիչն է, մեր այբուբենի «է» տառը էությունն է։ Պատահական չէ, որ Խաչատրյանը վերցրել ու իր օրհներգի մեջ շարական է դրել, դա էլ մեր հավատքի կոդն է։

Ներկայիս օրհներգը շատ գեղեցիկ է, երբ իր տեղում է, իսկ

իր տեղը Գլազունովի «Ռայմոնդա» բալետն է։

Երբ ամեն ինչ իր տեղում է լինում, ամբողջը սկսում է աշխատել, նույնն էլ երկիրն է։ Մեր ֆուտբոլի թիմը սկսեց միանգամից պարտվել, որովհետեւ գլուխները կախ էին կանգնում այդ հիմնի տակ, աուրան է այդպիսին։

– Արամ Խաչատրյանի հիմնն էլ մեկնաբանում են որպես հետքայլ դեպի Սովետմիություն։

– Դա վատ երազներ տեսած մարդկանց մառազմատիկ մտքեր են, որովհետեւ Արամ Խաչատրյանը երբեք սովետական կոմպոզիտոր չի եղել։ Ի դեպ, նա ամենաըմբոստ եւ հակասովետական կոմպոզիտորներից մեկն է եղել։ Հետո՝ երաժշտությունը կուսակցական պատկանելություն չունի։

– Բայց կարծես թե «Մեր հայրենիքն» ունի, եւ այդ հարցում դաշնակներն են հիմնականում պահանջատեր ու դեմ հիմնի փոփոխությանը։

– Դաշնակները մնում են նույն դաշնակները, ինչ որ եղել են, կան ու կլինեն, բայց երաժշտությունը, հիմնը միայն դաշնակներին չի վերաբերում, այլ ամբողջ ազգին, որովհետեւ Արամ Խաչատրյանը ո՛չ դաշնակ է, ո՛չ հնչակ, ո՛չ ռամկավար։ Չեն կարող մեր օրհներգի մեջ մեռնելու մասին բառեր լինեն։ Հատկապես նոր Հայաստանում ինչքան հնարավոր է, պետք է ապրելու

մասին գրել։ Մենք ապրող ժողովուրդ ենք։

– Արձագանքներն էմոցիոնալ են, հատկապես, երբ նշվում է, որ «Մեր հայրենիքի» ներքո Արցախյան պատերազմ ենք հաղթել։

– Դա մեր ոգին էր՝ անկախ ամեն ինչից…։ Հետո՝ օրհներգը երաժշտական առումով պետք է դեպի վերեւ լինի, ոչ թե ներքեւ, այսինքն՝ պետք է վեր հանի, ու գոնե վերջին նոտան պետք է բարձրում լինի, ինչը չկա «Մեր հայրենիքի» դեպքում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728