Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:
Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
Կրթության և գիտության նախարարություն