Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այսօր Արարատ Միրզոյանը, որպես ՀՀ ԱԺ խոսնակ, պետք է ելույթ ունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում։
Վաղը լրանում է նաեւ Սումգայիթի ջարդերի հերթական տարելիցը։
Գիտեմ, որ ինձ կարդում ու հետեւում եք։ Ուստի չեմ սպասելու վաղվա օրվան, այլ հաշվի առնելով, որ պետական եւ ազգային հարց է, օր առաջ եմ առաջարկում՝ Արարատ Միրզոյանի ելույթում ԱՆՊԱՅՄԱՆ դրեք այս հարցը։
Պատմեք հայ ժողովրդի հանդեպ հերթական ցեղասպանական գործողությունների մասին, առաջարկեք հարգել մեկ րոպե լռությամբ ատելության եւ այլատյացության բոլոր զոհերի հիշատակը, խոսեք Ադրբեջանում հայատյացության մասին, փաստեք, որ Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217672938473380