Լրահոս
Օրվա լրահոսը

Իսակովը բեռնաթափելու համար «Զվարթնոցը» պետք է երկաթգծով միացնել մետրոյին

Փետրվար 27,2019 15:00

Ամեն օր ականատեսն ենք եւ նաեւ լրատվամիջոցներով լսում ենք Երեւանի փողոցներում խցանումների մասին։ Իրոք մեքենաները շատ են եւ վթարներն էլ քիչ չեն։ Տարվա ընթացքում վթարների պատճառով հարյուրավոր զոհեր եւ հաշմանդամություն ստացած մարդիկ ենք ունենում:

Ինձ բախտ է վիճակվել այս տարի 76 օր լինել Ֆրանսիայում՝ Մարսել քաղաքում։ Մարսելում մեքենաները շատ փոքր են, անգամ երկու տեղանոցներ եւ շատ հազվագյուտ դեպքում՝ մեր Երեւանի խոշոր մեքենաներից։

76 օրում ոչ մի վթար չտեսա, անգամ հպումներ։ Ավելին, նրանց փողոցները շատ նեղ են եւ Երեւանի համեմատ մեքենաներն էլ շատ-շատ են, յուրաքանչյուր րնտանիք ունի երկու եւ ավելի մեքենա։ Քաղաքի բնակչությունը մեկ միլիոն է, մեկ միլիոն էլ տուրիստներն են։ Տուրիստներից շատերը գալիս են իրենց մեքենաներով, օրինակ Կորսիկայից։ Նավերից իջնում են իրենց մեքենաներով: Յուրաքանչյուր տարի Ֆրանսիա է գալիս 80 միլիոն տուրիստ, ԱՄՆ՝ 53 միլիոն։

Մարսելում ավտոբուսներն ունեն իրենց գիծը, կանգառներում ոչ մի մեքենա չպիտի կանգնի։ Տաքսիներ, ինչպես Երեւանում է, չկային, գազելներ` նույնպես:

Կար շատ մոտոցիկլեր ու հեծանիվներ: Գրեթե բոլոր փողոցներում, հրապարակներում կային հատուկ ստենդի վրա տեղադրված հեծանիվներ՝ 5-ից 10 հատ։ Մեկ եվրոյով կարող ես հեծանիվներից օգտվել։ Եթե անհրաժեշտ է հեծանիվի վերանորոգման աշխատանքներ կատարվի, դու նորն ես վերցնում առանց վճարելու: Հեծանիվներից օգտվում են անգամ ծեր կանայք ու տղամարդիկ: Մարսելն էլ Երեւանի նման թեքությունների վրա է։

Պետք է փողոցներում լինի հեծանվորդների համար մեկ մետր լայնության ուղի, մեզ մոտ՝ դրան ճիշտ հակառակը, փողոցների երկու կողմերում կանգնած են ավտոմեքենաներ: Կարելի է նաեւ մայթերով գծել հեծանվորդի համար երթուղի: Այսինքն` պետք է ամեն ինչ անել կանխելու ավտովթարները։

Կապանի փողոցի սկզբնամասում էքսկավատորի առաջին շերեփի քանդման ժամանակ գրեցի վարչապետ Ս. Սարգսյանին եւ քար լռություն, ոչ մի պատասխան չստացա:

Ադմիրալ Իսակովի եւ այլ փողոցներում խցանումներ չի լինի, եթե «Զվարթնոց» օդանավակայանը երկաթգծով կապվի Երեւանի մետրոյին։ Ավտովթարները վերացնելու համար պետք է քաղաքներում արագությունները սահմանափակել՝ ոչ ավելի 50 կմ/ժամ-ից: Անգլիայում բոլոր ճանապարհներին, անգամ մագիստրալներում արագությունը 40 մղոնից չպետք է անցնի 64 կմ/ժամ։

ԹՈՐՈՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728