Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանը և Արամ Խաչիկյանը գանգատվել են ընդհանուր թուլությունից և ոսկրային ցավերից

Փետրվար 26,2019 23:44
Armen Ter-Sahakyan

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր է իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 6 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի (լուսանկարում) և Արամ Խաչիկյանի հետ, ովքեր փետրվարի 12-ից հայտարարել են անժամկետ հացադուլ, ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 18‑ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի հետ։ Նրանք գանգատվել են ընդհանուր թուլությունից և ոսկրային ցավերից:

Առանձնազրույց է տեղի ունեցել նաև 2019 թվականի փետրվարի 10-ից հացադուլ հայտարարած Կարեն Հովհաննիսյանի հետ, ով հացադուլ է հայտարարել՝ կապված իր վերաբերյալ քրեական գործի քննության հետ:

Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Կարեն Հովհաննիսյանի մոտ առկա է զարկերակային հիպերտենզիա, ինչպես նաև լարվածության ստենոկարդիա:

Բժշկական փաստաթղթերում առկա է եղել նաև նշում այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ին Կարեն Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման նպատակով կանչվել է շտապ բժշկական օգնություն, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից: Նշված փաստն առանձնազրույցի ընթացքում հաստատել է նաև Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս նշել է, որ իր որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ստացիոնար բուժում նշանակելու դեպքում չի կարողանա մասնակցել 2019 թվականի փետրվարի 22-ին կայանալիք դատական նիստին, որի ընթացքում պետք է քննարկվի իր խափանման միջոցի հարցը: Այնուամենայնիվ, Պաշտպանը Կարեն Հովհաննիսյանի բժշկական օգնության հարցով գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Առանձնազրույց է տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած ազատությունից զրկված մյուս անձանց հետ:

Հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմերի հետ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռներին, քրեական գործերի քննությանը, բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապին, պահման պայմաններին և այլն:

Բարձրացված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ և տեղում լուծում ստացել:

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728