Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի «Արդարություն» կուսակցության եւ Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեսլականները հիմնականում համընկնում են, որը պարարտ հող է ստեղծում հետագա համագործակցության համար

Փետրվար 26,2019 23:25

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հրավերով Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ – մայոր Վիտալի Բալասանյանը այցելեց կուսակցության գրասենյակ։ Կուսակցության գործող համանախագահ Մարսել Պետրոսյանը դիմավորելով հյուրին՝ շնորհակալություն հայտնեց հանդիպման հրավերն ընդունելու համար։

Արցախի «Արդարություն» կուսակցության ծրագրային դրույթներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի անվտանգությանն առնչվող հարցերի փաթեթը, ուստի այդ շրջանակում էլ կուսակցության համանախագահները Վիտալի Բալասանյանի հետ քննարկեցին ներքին կյանքում և արտաքին հարաբերություններում ծավալվող քաղաքական զարգացումների ընթացքը, հանրապետության սոցիալ – տնտեսական զարգացումների առաջնահերթություններն ու հեռանկարները։

Անդրադարձան կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նոր մոտեցումների և հայեցակարգի մշակման կարևորությանը։

Գործնական երկխոսություն ծավալվեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության շուրջ՝ կապված կառավարման համակարգի արմատական փոփոխությունների, օպտիմալացման, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների իրավունքների և պարտականությունների հստակեցման, կադրային բազայի ստեղծման հարցերի հետ։ Ամփոփելով հանդիպման ընթացքում արծարծված հարցերի ու հիմնախնդիրների փաթեթը՝ կողմերը արձանագրեցին, որ իրենց տեսլականները հիմնականում համընկնում են, որը պարարտ հող է ստեղծում հետագա համագործակցության համար։

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ     Մարսել Պետրոսյան

 

Օրերս Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հրավերով այցելեցի կուսակցության գրասենյակ։ Հանդիպման ընթացքում մեր միջև լուրջ ու բովանդակալից երկխոսություն ծավալվեց Արցախի հանրապետության անվտանգության,  արտաքին հարաբերությունների, ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արցախյան խնդրի կարգավորման շուրջ ընթացող զարգացումների, սոցիալ – տնտեսական, կրթամշակութային և մի շարք հրատապ այլ հարցերի շուրջ։

Անկեղծորեն ասած՝ ինձ հաճելիորեն զարմացրեց նորաստեղծ կուսակցության որդեգրած կեցվածքը, Արցախի հետագա զարգացման համար նրանց իրատեսական մոտեցումները։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ընտրություններին, որոնց մասնակցությունը կուսակցության համար ժամանակի հրամայական է։

Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728