Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե իրենց առաջ դրվում է հող հանձնելու հարցը, նրանք պետք է իմանան, որ հայ ազգը այդ հարցի հետ երբեք չի հաշտվելու». Արշակ Զաքարյանը՝ իշխանություններին

Փետրվար 26,2019 20:50

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ մեր խոսքը, մեր կարծիքն ասենք, որ ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու, որ այ հողերը, որ ազատագրել ենք, դեռեւս ունենք հողեր ազատագրելու, ոչ մեկն իրավունք չի ունենալու բանակցության ընթացքում հանձնելու այդ հողերը: Մենք մեր հողերի 90 տոկոսը զիջել ենք օտարին»,- «Հողեր չունենք հանձնելու» կարգախոսի ներքո հավաքի ժամանակ «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպիչներից մեկը՝ Արշակ Զաքարյանը:

Նա ասաց, որ այս հավաքով ուզում են ասել իշխանություններին, որ եթե իրենք գնում են բանակցությունների Արցախի հարցով ու եթե իրենց առաջ դրվում է հող հանձնելու հարցը, նրանք պետք է իմանան, որ հայ ազգը այդ հարցի հետ երբեք չի հաշտվելու եւ նրանցից ոչ մեկը լիազորված չի լինելու հող հանձնել. «Եթե վարչապետն այդպես է մտածում, շատ ապրի վարչապետը, այս ամբողջ ժողովուրդը վարչապետի մեջքին կանգնած է: Որեւէ վարչապետ, նախագահ, թագավոր, կամ ինչ ուզում են անունը դնեն, լիազորված չի լինելու այդ հարցով բանակցել մեր թշնամիների հետ: Մնացած ամեն հարցով կարող են խոսել, ասենք, ոնց են կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրում»:

Արշակ Զաքարյանի խոսքով՝ իրենց հիմնական ասելիքը հետեւյալն է՝ «արցախցին ես եմ, որոշողը ես եմ»: Նա ասաց, որ զարմանում է, թե ի՞նչ փոխզիջումների մասին են խոսում. «Մենք փոխզիջումների մեր մասն արդեն արել ենք, մի հատ էլ զիջում արեցինք 2016-ին, էլ չունենք զիջելու: Հիմա թե կբանակցեն, թե ախպերավարի կխոսեն, թե լիֆտում կզբաղվեն, թե ինչ կանեն, դա արդեն քաղաքականություն է»:

«Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն իր ելույթում ասաց, որ ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում հավաքվածներին անվանել են ազգի դավաճան. «Բազմաթիվ ազատամարտիկներ են այստեղ կանգնած, որոնք իրենց արյունով ազատագրել են հողը, իրենք կարող են այդ հողը հանձնել հակառակորդի՞ն, իհարկե, ոչ: Եթե այդ ազատամարտիկն այսօր իր արյունով ազատագրած հայրենիքը չունի տալու, ուրեմն ինքը ազգի դավաճա՞ն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728