Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին

Փետրվար 26,2019 20:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավման , ներդրումների խթանմանը, դատական համակարգի անկախության բարձրացմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունները:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728