Լրահոս
Օրվա լրահոսը

«2019-ին տնտեսական աճը մի փոքր ավելի չափավոր կդառնա՝ հասնելով մոտ 4.5 տոկոսի». Հոսեյն Սամիի

Փետրվար 26,2019 19:45

«Ակնկալվում է՝ 2019-ին տնտեսական աճը մի փոքր ավելի չափավոր կդառնա՝ հասնելով մոտ 4.5 տոկոսի: Միջնաժամկետ հատվածում ակնկալում ենք, որ տնտեսական աճը կլինի 4-5 տոկոսի միջակայքում»,-Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության՝ Երևան կատարած այցի ավարտին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար պարոն Հոսեյն Սամիին:

Նա տեղեկացրեց՝ Հայաստան են եկել երկու նպատակով.  խորհրդակցություն կառավարության հետ, որի նպատակն է ԱՄՀ մասնակից պետությունների տնտեսական վիճակի բարելավումը: Երկրորդ նպատակն է այն, որ իշխանությունների դիմումի համաձայն՝ եկել են քննարկելու հաջորդ ծրագիրը, որը կոչվում է կանխազգուշական ծրագիր: Հոսեյն Սամիին տեղեկացրեց՝ ծրագրի նպատակներից է ապահովության միջոցների տրամադրումը, որ եթե տեղի ունենա արտաքին ցնցում տնտեսության համար, հնարավոր լինի ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն կառավարության այն ջանքերին, որոնք ուղղված են ներառական աճին ու կոռուպցիայի դեմ պայքարին. «Այս ծրագրի շուրջ ունենք աշխատակազմի մակարդակով պայմանավորվածություն, բայց ԱՄՀ խորհրդին դեռ պետք է ներկայացվի»:

Հարցին՝ ի՞նչ հաշվարկներով է հայտարարվում, որ տնտեսական աճը մի փոքր ավելի չափավոր կդառնա՝ հասնելով մոտ 4.5 տոկոսի, Հոսեյն Սամիին պատասխանեց. «Հիմնականում հենվում ենք երեք-չորս գործոնների վրա՝ աճի  ներուժը կամ պոտենցյալ աճը, որն արտացոլում է տնտեսական աճի կարողությունը կամ աճելու հնարավոր կարողության չափը: Հատկապես փոքր, բաց տնտեսության պարագայում բավականին լուրջ կարող է լինել արտաքին միջավայրի ազդեցությունը: Այս տարի ավելի թույլ բարենպաստ ազդեցություն այն կունենա. դա կլինի արտահայտված արտաքին փոխանցումներով և պղնձի գներով»:

Խոսելով ՀՀ-ում տնտեսության կատարողականի մասին՝ Հոսեյն Սամիին նշեց. «Տնտեսության կատարողականը բավականին բարձր է եղել 2017-ին: 7,5 տոկոս տնտեսական աճ, ավելի ուշ այն չափավորվել է՝ հինգ տոկոսից բարձր ցուցանիշի շրջանակում, որը պայմանավորված է եղել գործընկեր  երկրներում տնտեսական աճի դանդաղմամբ: Հարկաբյուջետային դիրքավորման ամրապնդումը մնացել է  նախատեսված հունի մեջ, որին նպաստել են հարկային վարչարարության ջանքերը. պետական պարտքը ՀՆԱ նկատմամբ արտահայտությամբ նվազել է: Դրամավարկային և ֆինանսական պայմանները կայուն են, հունվարին գնաճը մեկ տոկոսից ցածր է եղել: Կենսաթոշակային բարեփոխումները 2018-ից մտել են ուժի մեջ, սկսել է գործել ամրապնդման ֆիսկալ կանոնը: Գնաճն առաջիկա երկու տարիներին կմոտենա ԿԲ-ի սահմանած 4 տոկոսի նպատակային թիրախին այն ժամանակ, երբ մեկանգամյա ազդեցություն ունեցած գործոնները կդադարեն»:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշեց, որ  ողջունում են մոտակա հինգ տարիների ընթացքում կառավարության պարտքը ՀՆԱ-ի՝ 50 տոկոսից ներքև իջեցնելու՝ իշխանությունների հանձնառությունը:

Հոսեյն Սամիին տեղեկացրեց՝ ՀՀ իշխանություններին կոչ են արել բարելավել վարչարարությունը, հակառակ դեպքում ավելի ցածր եկամտահարկ ունենալու դրական ազդեցությունը կարող է չստացվել. կարևոր է բարելավել պետական ներդրումների կառավարումը: Ըստ Հոսեյն Սամիի՝ իշխանությունները պետք է պատրաստ լինեն, որ եթե եկամուտների կորուստը ցածր լինի կանխատեսվածից, ուստի հարկային վարչարարության բարեփոխումները պետք է կարևորվեն:  Դառնալով պետական պարտքի դինամիկային՝ Հոսեյն Սամիին ասաց. «Պետական պարտքի աճի տեմպը անցյալ տարի առաջին անգամ նախորդ տարիներին զիջել է:  Ընդորում, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն առաջին անգամ մի քանի տարվա մեջ նվազեց 2018-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728