ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով նախկին իշխանությունների թալանի, կոռուպցիայի մասին, ընդունեց, որ երկրում կոռուպցիա եղել է, սուտ կլինի, եթե ասի, որ ընդհանրապես չի եղել:
Մեր դիտարկմանը՝ ասում եք՝ կոռուպցիա եղել է, բայց ում հարցնում ենք՝ չի խոստովանում, որ ինքն այդ կոռուպցիայի մեջ է եղել՝ Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Դուք պիտի դատաիրավական ոլորտում աշխատածներին շատ հարցնեք, հասկանալի՞ է, էնպիսի մարդու ես հարցնում, որ այդպիսի բաներից…»: Երբ ասացինք՝ որ ասում են թալան է եղել, դա նաեւ ձեզ է չէ՞ ինչ-որ չափով վերաբերվում, որովհետեւ դուք եք նախկինում իշխանություն ունեցել՝ Ղուկասյանը պատասխանեց. «Ինձ չի վերաբերում, որովհետեւ եթե սոխ չես կերել՝ սիրտդ չի մրմռա: Հանգիստ եղի, մենք շատ պարզճակատ ենք, եթե սոխ կերած լինեինք, գյումրեցիք էնպիսին են, որ եթե նմանատիպ բան արած լինես՝ մեկից ճակատիդ կասեն: Տես՝ նմանատիպ անունները, որ գնում են՝ քաղաքապետեր կան, մարզպետներ կան, ինչ անուն ասես՝ կպցրել են, բայց մարդիկ էլ կան, որ հանգիստ քայլում են ու մարդկանց համբուրում են, սիրում են, հասկանալի՞ է, դուք դա պիտի զգայիք: Նստած տեղներս էսքան ձայներ ենք հավաքում, դա պատահականություն չի, աշխատանքից է»:
Վարդան Ղուկասյանին հիշեցրինք, թե իր անվան հետ կապված ինչ լուրեր էին պտտվում, օրինակ, իր որդու՝ Սպարտակի հետ կապված, Գյումրիում ասֆալտի 440 մլն «ատկատի» հետ կապված:
Թե ինչպես արձագանքեց Վարդան Ղուկասյանը, ինչեր պատմեց Գյումրիի քաղաքապետարանում իր մաքրամաքուր աշխատանքից՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ