Փետրվարի 25-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ փետրվարի 22-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը հրել-բացելով, մտել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով՝ 2 սենյակներից գողացել են ՀՀ գերբ, տուֆից խաչքար, «Նուռ» անվամբ գիրք, արձանիկներ և օբսիդիանից պատրաստված առարկաներ:
Նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Արմեն Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն