Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախությամբ հափշտակել էր 15 000 ԱՄՆ դոլար՝ խոստանալով տեղավորել աշխատանքի. մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն

Փետրվար 26,2019 17:57

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1963 թվականին, Շիրակի մարզում բնակվող իր ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս երկու որդիները և ազգականներից երեքը ցանկանում են աշխատանքի տեղավորվել, մտադրվել է խարդախությամբ հափշտակել նրանց՝ առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ 56-ամյա տղամարդը, խեղաթյուրելով իրականությունը, խոստացել է օգնել՝ առաջարկելով նրանց աշխատանքի տեղավորել Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատանքի տեղավորելու համար պետական վճարումներ կատարելու պատրվակով յուրաքանչյուրից նա պահանջել է 3 000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի բնակիչը և վերջինիս երեք ազգականները 2014թ. ապրիլին 56-ամյա տղամարդուն են տվել ընդհանուր 15 000 ԱՄՆ դոլար:

Ըստ պայմանավորվածության՝ վերջինս պետք է փոխանցեր կատարված վճարումները հավաստող կտրոնները, սակայն գումարն ստանալուց հետո նա, հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 000 ԱՄՆ դոլար գումարը, մեկնել է երկրից: Նախաքննության ընթացքում 56-ամյա տղամարդը վերադարձրել է խարդախությամբ հափշտակված գումարները և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728