Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողեր չունենք տալու» երթը մեկնարկել է. «Եթե մենք չբացատրենք թուրքին, որ այսուհետ մե՛նք ենք ուզում պատերազմ, թուրքը մեր հետ խաղաղ չի ապրի»

Փետրվար 26,2019 17:55

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքից մեկնարկեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հավաք-երթը: Նախաձեռնության անդամները ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի եւ Սումգայիթի հայերի ջարդերի 30-ամյա տարելիցի առթիվ ծաղկեպսակ դրեցին Սումգայիթի զոհերի խաչքարի մոտ:

Նախաձեռնության անդամներից «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն ասաց. «Մեր ինքնահասկացողությունը այն հանգամանքի շուրջ է, որ թուրք ոսոխի հետ համերաշխության եւ խաղաղության մեջ ապրելը՝ առանց նրանցից ուժեղ լինելու, առանց նրանց խաղաղության պարտադրելու, հնարավոր չէ: Ամեն անգամ, երբ մենք կլինենք այդ միամտության մեջ, որ կարելի է թուրքի հետ ապրել խաղաղության մեջ առանց որեւիցե մի բանի, այս խաչքարերը մեր մոտ շատանալու են: Հայի բնաջնջումը, հայկական պետականությունը վերացնել քարտեզից՝ այս բոլորը այն է, ինչ մեզ սպասում է մոտակա տարիներին, եթե մենք չհասկանանք, չբացատրենք թուրքին, որ այսուհետ մենք ենք պատերազմելու, մենք ենք ուզում պատերազմ, թուրքը մեր հետ խաղաղ չի ապրի»:

Նախաձեռնության անդամները որոշել են նաեւ այցելել Եռաբլուր: Չոբանյանն ասաց, որ «երդվելու ենք զոհված ազատամարտիկների շիրիմի մոտ, որ իրենց արյունով ու իրենց կյանքի գնով ազատագրված հայրենիքից ոչ մի թիզ հող տալու չունենք»:

Երթին մասնակցող ազատամարտիկ, հասարակական, ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանի խոսքով՝ մենք չպետք է մոռանանք, որ թուրք ազգի հետ գործ ունենք. «Այն ազգը, որը սպանում է քնած սպային, որը ծերերին է սպանում դաժանաբար, զինվորի գլուխը տանում է ցուցադրելու իրենց գյուղերում, մեծից փոքր ծափահարում են ու դա հերոսություն են համարում, հերոսացնում են մարդասպանին, մենք էդ ազգի հետ խաղաղության ի՞նչ կոչերի մասին ենք խոսում: Մենք երբեք ագրեսոր չենք եղել, բայց խաղաղության համար որեւիցե զիջում չունենք, մենք 94-ից մինչեւ առ այսօր զիջել ենք»:

Հավաքի մասնակիցները գտնում են, որ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի լեզվով:

Այսօր ժամը 18-ին Ազատության հրապարակում «հայահավաք-երթ» է լինելու, ուստի Ծիծեռնակաբերդից նախաձեռնության անդամները շարժվեցին դեպի այնտեղ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ապրիլյան պատերազմից հետո այդպես վճռական հավաքվեիք, հարգելի 1500 մասնակից։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728