Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ կալանավորի վրա պետությունը ծախսում է ամսական 198 հազար դրամ, մեկ աղքատ մարդու համար՝ 33 հազար դրամ

Փետրվար 26,2019 18:20

Մեկ կալանավորի վրա պետությունը ծախսում է ամսական 198 հազար դրամ, մեկ աղքատ մարդու համար՝ 33 հազար դրամ: Այսօր այսպիսի տվյալ հրապարակվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ: Մասնագետները մտահոգություն հայտնեցին, որ բյուջեում չունենք արդյունավետության ինդիկատորներ:

ԹԻՀԿ-ը ներկայացրեց արդարադատության նախարարության 2019 թ. ծրագրային բյուջեի արդյունքային ցուցանիշների  վերլուծությունը:
Թե որքանով են արդյունավետ կառավարվել հանրային ֆինանսները  օրինակ՝ քրեակատարողական ծառայություններ մատուցելիս, ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը վկայակոչում է ուսումնասիրության արդյունքները: Ըստ նրա, նշված է աշխատանքով ապահովված դատապարտյալների ու կալանավորվածների թիվը, սակայն նպատակահարմար կլիներ ունենալ ցուցանիշ թե քանի՞ տոկոս է ապահովվել աշխատանքով՝ աշխատունակ եւ աշխատել ցանկացող դատապարտյալներից կամ իրավաբանական եւ սոցիալական խորհրդատվություններ ստացած դատապարտյալների բավարարվածության աստիճանը տոկոսային արտահայտությամբ:

Վարուժան Հոկտանյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

Որքանո՞վ են մեր երկրում արդյունավետ կառավարվում հանրային ֆինանսները, ինչ խնդիրներ կան,ինչպետք է անեն կառավարության անդամները, որպեսզի անարդյունավետությունը նվազի, Aravot.am-ի հարցին Հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը պատասխանեց. «Հանրային բոլոր միջոցների ծախսերը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի լինի նպատակահարմար, արդյունավետ: Դրա հիմնական ցուցանիշները կարող են հանդիսանալ ոչ ֆինանսական ցուցանիշները, որոնք որ կարող են գնահատել տվյալ միջոցառումը, նրա քանակը, որակը, ժամկետայնությունը՝ շահառուի տեսանկյունից՝ թե շահառուն ինչ որակի ծառայություն է ստանալու,լինելու է բավարարված այդ ծառայությունից թե՝ ոչ»:

Պարոն Նասիբյանի խոսքով, մինչ այս բյուջետային ծախսերը կատարվում էին միայն ֆինանսական մասով. «Այսինքն՝ հաշվետվություն է ներկայացվում այն մասով, ինչքանով որ ծախսվում է ֆինանսական միջոցները: Պետք է անցնենք բյուջետային ծրագրավորմանը եւ պետք է համադրելի լինեն յուրաքանչյուր ֆինասական միջոցը իր քանակական եւ որակական ցուցանիշների հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728