Լրահոս
Օրվա լրահոսը

Արքեպիսկոպոսի կոչում՝ ամենահամարձակ հոգևորականներից մեկին

Փետրվար 26,2019 17:34

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն արժանացել է արքության աստիճանի․ նրա հոգևոր կոչումը փոխվել է՝ եպիսկոպոսից դառնալով արքեպիսկոպոս (Արք կամ արհ նշանակում է մեծ)։

Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջում գրված տարբեր շնորհավորանքներից։

Մասնավորապես, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շնորհավորանքի մեջ գրված է․ «Գերաշնորհ Սրբազան Հայր, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը: Մաղթում ենք անկոտրում ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն և ի բարօրություն հայ ժողովրդի և ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Խաղաղությունն ու ստեղծագործ աշխատանքն անպակաս լինեն Շիրակի թեմի առաջնորդից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Միքայել Աջապահյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728