Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 8.000.000 դրամի յուրացման դեպք է արձանագրվել

Փետրվար 26,2019 17:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8. 000.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728