Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է օրենքի ուժով ստեղծել կամավոր փրկարարի ինստիտուտ, որի նպատակն է ունենալ կամավորներից բաղկացած «պահեստային փրկարարական» ուժեր

Փետրվար 26,2019 16:10

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնում են մի շարք բնական աղետներ, որոնց արձագանքելու, ինչպես նաև դրանց հետևանքները վերացնելու համար իրավասու պետական մարմինների ռեսուրսները օբյեկտիվորեն կարող են անբավարար լինել:

Հայաստանի Հանրապետության համար բնական աղետներից ամենավտանգավորը թերևս երկրաշարժն է:

Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 9 և ավելի բալ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի զգալի մասը կփլուզվի կամ մասնակի կփլուզվի, և որպես դրա հետևանք կգրանցվեն մեծ թվով մարդկային կորուստներ:

Այս կանխատեսումները ստիպում են քայլեր ձեռնարկել, որպեսզի աղետների դեպքում փրկարարական և աղետների հետևանքների վերացման աշխատանքների իրականացմանը ներգրավվեն հնարավորինս մեծ թվով այդ աշխատանքների համար պատրաստված կամավորականներ:

Այս խնդիրը լուծմանն է ուղղված իմ հեղինակած «Կամավոր փրկարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Կարծում եմ, անհրաժեշտ է օրենքի ուժով ստեղծել կամավոր փրկարարի ինստիտուտ, որի նպատակն է ունենալ կամավորներից բաղկացած «պահեստային փրկարարական» ուժեր, նրանց պարբերաբար վերապատրաստել խոշոր աղետների դեպքում փրկարարական աշխատանքների և աղետների հետևանքների վերացման աշխատանքների իրականացմանը:

Օրենքի նախագծով նախատեսված է կամավոր փրկարարի կարգավիճակ ունեցող անձանց տալ նաև որոշակի առավելություններ, որի նպատակն է կամավոր փրկարարի կարգավիճակը դարձնել առավել գրավիչ:

Օրենքի ընդունումից և որոշակի ժամկետով կիրառումից հետո, որպես հաջորդ քայլ, առաջարկում եմ ԱԻՆ Փրկարար ծառայությունում ծառայության անցնելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել որոշակի ժամկետով կամավոր փրկարարի կարգավիճակ ունենալը:

Այսինքն, այն քաղաքացու համար, ով ցանկանում է աշխատանքի ընդունվել Փրկարար ծառայությունում, փրկարար լինելը նախ և առաջ պետք է լինի առաքելություն, հետո միայն որպես աշխատանքային պարտականություն:

Կամավոր փրկարարի ինստիտուտի ստեղծումը հնարավորություն կտա համեմատաբար փոքր թվով կայուն փրկարարական ուժեր ունենալով, անհրաժեշտության դեպքում ապահովել մեծ թվով անձանց մոբիլիզացիան և ներգրավումը փրկարարական աշխատանքների և աղետների հետևանքների վերացման աշխատանքների իրականացմանը:

«Կամավոր փրկարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ուղարկում եմ օրենսդիր և գործադիր իշխանության համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց:

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728