Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

uPay վիրտուալ դրամապանակն արդեն ֆինանսական կազմակերպություն է

Փետրվար 26,2019 15:16

Ucom ընկերությունն իր uPay նախագծի շրջանակներում վճարահաշվարկային կազմակերպություն է հիմնել, որը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումներ իրականացնելու  լիցենզիա։ Նորաստեղծ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ գործունեության նպատակն է հաճախորդներին մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցումը։

«Առաջնային քայլերից է լինելու uPay մասնաճյուղերի վերաբացումը, արդեն uPay ընկերության լիցենզիայի ներքո և տվյալ մասնաճյուղերում ծառայությունների ցանկի ընդլայնումը, իսկ մասնավորապես՝ տեղական և միջազգային դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը: Նշեմ, որ ներկայումս uPay մասնաճյուղերը գործում են Ucom-ի և այլ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակում», – նշել է նորաստեղծ uPay ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

2019 թվականի երկրորդ կեսին uPay ընկերությունը պլանավորում է ներկայանալ uPay բջջային հավելվածի թարմացված, օգտատերերի համար առավել հարմար ու արդիականացված տարբերակով։

Հիշեցնենք, որ Ucom-ը ներկայացրել է uPay վիրտուալ դրամապանակը 2016 թվականին։ Այն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728