Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյան. Ռուսական երկու ընկերություններ արտադրում և ռուսական շուկայում իրացնում են նույն շոկոլադները՝ վնաս պատճառելով հայկական արտադրողին

Փետրվար 26,2019 14:10

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, մասնակցելու ԵԱՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքների պաշտպանությանը առնչվող խնդիրները, ինչպես նաև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր իրավիճակին և կատարված աշխատանքներին առնչվող հարցեր:

ՏՄՊՊՀ նախագահը իր ելույթում անդրադարձել է հայկական արտադրող և արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Գրանդ Քենդիի» խնդրին, որը ռուսական շուկայում հանդիպել է խոչընդոտների: Ներկայացնելով, որ ստեղծված իրավիճակը անհավասար պայմաններ է ստեղծել տեղական արտադրողի համար, Ա. Շաբոյանը մանրամասնել է. «Խոսքը վերաբերում է մասնավորապես «Պանդա» անվանումով շոկոլադների արտադրությանը, որը որպես ապրանքային նշան ՀՀ և ՌԴ տարածքում գրանցված է և պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը: Սա նշանակում է, որ որևէ այլ տնտեսվարող իրավասու չէ այդ անվանումով, կամ նման ապրանքային տեսքով ու նշանով արտադրություն ունենալու: Սակայն, ռուսական երկու ընկերություններ՝ «Շոկոլենդը» և «Սիրիուսը» արտադրում և ռուսական շուկայում իրացնում են նույն շոկոլադները՝ վնաս պատճառելով հայկական արտադրողին: Ընդ որում, «Գրանդ Քենդին» հանդիսանում է նաև օրիգինալ փաթեթավորմամբ շոկոլադների գյուտի իրավատեր»: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, այդ իսկ պատճառով ՀՀ Մրցակցային մարմնի խնդրանքով գործում ներգրավվել են նաև ՌԴ Հակամենաշնորհային ծառայության գործընկերները՝ համատեղ կերպով արտադրողի շահերը պաշտպանելու և խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Ա. Շաբոյանը նշել է, որ գործը այս պահին վիճարկվում է դատական կարգով, իսկ նիստերին ներգրավված են նաև երկու երկրների մրցակցային մարմինները. «Ես չափազանց կարևորում եմ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ապահովումը և վստահ եմ, որ համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ բացառվեն այնպիսի խնդիրները, երբ այս կամ այն երկրում մուտքի խոչընդոտներ են ստեղծվում տնտեսվարողների համար»: Նա նաև ընդգծել է, որ ՀՀ մրցակցային մարմնի կողմից արվում է առավելագույնը՝ հայկական շուկայում բոլորի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728