ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարեվելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին։
Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ
https://www.facebook.com/arcrun/posts/2146055508763379