Փաշինյանի՝ իր հոգեզավակը լինելու մասին թեզը հերքելով՝ Տեր–Պետրոսյանը մի կողմից տարանջատում է իրեն Փաշինյանից, մեկ այլ կողմից Փաշինյանին պաշտպանում է հնարավոր քննադատություններից: Սակայն բովանդակային մասից զատ ակնհայտ է մեկ այլ բան: Թե՛ ՀԱԿ–ի, թե՛ Տեր– Պետրոսյանի հրապարակային ակտիվացումը ցույց են տալիս, որ նրանք քաղաքական դաշտում ակտիվացման որոշակի շանս և տարածություն են գտել և փորձում են այն իրացնել: Այդ տարածությունը անցնում է նախորդ իշխանությունների, մանավանդ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի ճակատով: Թերևս հենց այստեղ է, որ ՀԱԿ–ը տեսնում է իր նոր դերակատարությունը, և հենց այստեղ է, որ նրանց շահերը համընկնում են իշխանության շահերի հետ:
Տեր–Պետրոսյանի հոդվածը կարևոր է այնքանով, որ վերստին հաստատում է այն մոտեցումը, որ քաղաքականության մեջ պարզ ճշմարտություններ փնտրելու կարիք չկա: Այս պահին ՀԱԿ–ի և Փաշինյանի շահերը համընկնում են կոնկրետ հարցերով ու նրանց այդ համընկման շուրջ գուցեև լուռ, բայց դաշնակցում են: Մյուս կողմից՝ ամեն մեկն իրացնում է իր շահերը:
Տարանջատվելով նոր իշխանություններից, բայց միաժամանակ աջակցություն հայտնելով նրանց, Տեր–Պետրոսյանը գծում է այս ոչ միանշանակության կարևոր սահմանը: Որևէ հակասություն այստեղ չկա:
ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում