Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործը այդպես էլ մնացել է չգնահատված, չհասկացված ու չարժևորված. «Իրատես»

Փետրվար 26,2019 12:40

Մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակն է: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար սպասում էի, որ թավշե հեղափոխությունից հետո համարյա ամեն օր նոր արժեհամակարգի, քաղաքացու գլխի պարունակության փոփոխության մասին մտահոգ վարչապետն ու կառավարությունը արդեն իսկ պիտի Սպարապետի ու վարչապետի ծննդյան 60-ամյակը ըստ արժանվույն նշելու քայլեր արած լինեին: Հրապարակային քայլեր: Գոնե հանձնաժողով ստեղծեին, թեպետ դա նախահեղափոխական Հայաստանի ավանդույթ է, բայց աշխատանքի կազմակերպման ձև է: Ակնհայտորեն` աշխատանք էլ չկա, նույնիսկ` մտադրություն: Չէ, իհարկե, երեքշաբթի առավոտյան կգնան Եռաբլուր ու գուցե անգամ ոչ թե մեխակներ, այլ ծաղկեպսակ տանեն: Առավել համարձակները կգնան Արարատ` Վազգեն Սարգսյանի թանգարան, տուն էլ կմտնեն ու կվերադառնան Երևան` գործն արածի հանգիստ խղճով:

Իրականում ոչ մեկիս խիղճն էլ հանգիստ չէ: Որովհետև Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործը այդպես էլ մնացել է չգնահատված, չհասկացված ու չարժևորված: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վազգենի վրա տաբու էր դրված, անունը տալուց էլ վախենում էին, տրենդը Վազգենին դավաճանելն ու նրանից հրաժարվելն էր:

Աշխարհի բոլոր մեղքերի մեղավորը Վազգենն էր: Սերժ Սարգսյանի ժամանակ Վազգեն Սարգսյանի անունն ու գործը արգելված չէր: Լիուլի հիշում էին ընտրությունների ժամանակ: Նրա հաղթանակները սեփականաշնորհվել էին Սերժ Սարգսյանին ու այն տպավորությունն էր, որ մենակ մտել էր խրամատ, հաղթել Ադրբեջանին ու վերադարձել Երևան` պաշտոններ ստանալու: Նույնիսկ հասել էր այնտեղ, որ Շուշիի ազատագրումը գրանցվեց Կոմանդոսի վրա ու Վազգենի անունն էր չէր տրվում: Հետհեղափոխական Հայաստանի տրենդը … անտարբերությունն է: Գործող իշխանությունները նորանկախ Հայաստանի անցյալում կամ տեսնում են «նախկին կոռումպացված ռեժիմ», կամ ոչինչ չեն տեսնում: Ու Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործը նորից անտեսվում է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728