Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիճակագրական կոմիտեն վերջին տարիներին արձանագրում է նաեւ հացի արտադրության ծավալների նվազում. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2019 12:31

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2017 թվականի աղքատության ցուցանիշը, որտեղ ներկայացված է վերջին տարիներին ամսական մեկ շնչի հաշվով սննդամթերքի հիմնական տեսակների սպառումը։ Բոլոր դեպքերում պատկերը խիստ մտահոգիչ է ու տխուր, որովհետեւ բոլոր տեսակի սննդամթերքի սպառումը աստիճանաբար նվազել է։

Նշենք, որ Հայաստանում աղքատությունը 2017 թվականին կազմել է 25.7 տոկոս։ 2016 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 3.7 տոկոսային կետով։ Իջել է նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, իսկ 2017-ին՝ ծայրահեղ աղքատությունը 1.4 տոկոս է։

Բայց չնայած սրան՝ սպառման նվազում է արձանագրվել խոցելի խմբերում՝ գործազուրկի գլխավորությամբ եւ բազմանդամ ընտանիքներում։ Լավագույն դեպքում 2015-2016 թվականներին մեկ շնչի հաշվով ամսական աճել է բանջարեղենի, կարտոֆիլի սպառումը, բայց նախորդ տարիների համեմատ՝ այն, բնականաբար, նվազել է։

Եթե մեկ հոգին 2016 թվականին մեկ ամսում սպառել է 3.36 կգ կարտոֆիլ, ապա 2017 թվականին այն կազմել է 3.31 կգ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-ին մեկ ամսում մեկ անձը միջինը սպառել է 6.24 կգ բանջարեղեն, մինչդեռ 2016-ին այն կազմել է 6.63 կգ։ Օրինակ՝ 2016 թվականին մեկ շնչի հաշվով մեկ ամսում միջինը սպառվել է 1.98 կիլոգրամ միս, իսկ, ահա, 2017-ին թեկուզ չնչին, բայց այն նվազել է՝ ընդամենը 1.92 կգ։

Իսկ, ահա, կաթ ու մածունը մեկ հոգին մեկ ամսվա ընթացքում 2017 թվականին, 2016-ի համեմատ, նվազեցրել է՝ սպառելով 1.77 լիտր։ Ու, վերջապես, եթե 2014 թվականին մեկ շնչի հաշվով ամսական միջինը սպառվել է 11.31 կգ հաց, ապա 2017 թվականին այն նվազել է՝ դառնալով 10.59 կգ։ Հացի սպառումը նվազել է նաեւ 2016 թվականի համեմատ, այդ ժամանակ այն կազմել է 11 .26 կգ։ Եվ զարմանալի չէ, քանի որ վիճակագրական կոմիտեն վերջին տարիներին արձանագրում է նաեւ հացի արտադրության ծավալների նվազում։ Մասնագետներն այն պայմանավորում են մշտական բնակչության թվաքանակի նվազման հետ։ Բայց, մյուս կողմից, նվազման պատճառ կարող է լինել նաեւ գնողունակության անկումը:

Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728