Իրեն հարգող հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է առաջին հերթին բարձր պահել համալսարանի անունը եւ անվստահություն չհայտնել Արամ Սիմոնյանին՝ մինչեւ նրան ներկայացվող մեղադրանքների կապակցությամբ դատարանով ընդունված որոշման ուժի մեջ մտնելը։
Ավելին, եթե փետրվարի 28-ին ուժի մեջ մտած դատարանի որեւէ որոշում չլինի, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը միանգամայն ազատ է անվստահություն հայտնելու Փաշինյանի դրածոներ՝ վերահսկողության ծառայության համար ոչ պիտանի Դավիթ Սանասարյանին եւ ՀՀ կրթության ու գիտության փորձանք Արայիկ Հարությունյանին։
Պետք է գիտակցել, որ համալսարանի ու համալսարանականների հանդեպ այս ոտնձգությամբ սկիզբ է դրվում գիտության եւ կրթության նախարարության փակմանը։
Եթե բուհը կոչվում է պետական, դա դեռ չի նշանակում, որ այն որեւէ անկախություն չունի, եւ այդ բուհի ռեկտորը պետք է հրաժարական տա վարչապետի ու նրա մանկլավիկների առաջին պահանջով։ Հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ պարագայում, փաստորեն, վերածվել է լծակի՝ կառավարության ձեռքում, որի շնորհիվ կառավարությունը փորձում է այդ խայտառակությունը հեռացնել իրենից։ Վաղն ասելու են՝ մենք ի՞նչ կապ ունենք, հոգաբարձուների խորհուրդն է որոշել։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում