Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատահական չէ, որ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ եւս մեկ հանդիպում կազմակերպելու մասին. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2019 11:53

Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը փորձում է զգուշորեն, բայց առաջ մղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Պատահական չէ, որ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ եւս մեկ հանդիպում կազմակերպելու մասին՝ միաժամանակ օրակարգում ունենալով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպելու հարցը։

Երեկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը՝ միաժամանակ նշելով, որ հանդիպման հստակ վայրը եւ ժամկետները դեռ հստակեցված չեն։ Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ընթանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպման համար տարվող նախապատրաստական աշխատանքները»։

ՀՀ ԱԳՆ-ից էլ այս կապակցությամբ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են Ադրբեջանի հայտարարությունը՝ հղում, կատարելով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը, որտեղ նշվում է, որ նախապատրաստվում է ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728