Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որպես անառարկելի ճշմարտություն է ներկայացվում նաեւ «իշխանությունները պարտավոր են բարձրացնել թոշակներն ու նպաստները» պնդումը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 26,2019 11:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, եւ դա հաղթահարելու համար մարդիկ նախ եւ առաջ պիտի հավատան սեփական ուժերին, իրենք փոխվեն ու տնտեսական հեղափոխություն անեն, հասարակությունն այնքան էլ միանշանակ չընդունեց: Առաջին հերթին, հասկանալի է ընդդիմադիր քարոզչամիջոցների շնորհիվ, որոնք դա ներկայացրեցին այսպես՝ տեսեք, իշխանությունները որեւէ պատասխանատվություն չեն կրում ժողովրդի սոցիալական վիճակի համար ու «լվանում են ձեռքերը», թեեւ հեղափոխությունից առաջ մարդկանց բարեկեցության թռիչքաձեւ աճ էին խոստանում։

Բայց խնդիրը միայն ընդդիմադիր քարոզչամիջոցների ազդեցությունը չէ: Ի վերջո նրանք իրենց առջեւ իշխանությունների վարկանիշն իջեցնելու հստակ խնդիր են դրել ու «իրենց գործն են անում»։ Խնդիրը նաեւ այն է, որ տասնամյակներ շարունակ մարդկանց գիտակցության մեջ արմատավորվել են իշխանությունների եւ ժողովրդի փոխհարաբերությունների վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներ, ու դրանք այնքան ամուր են նստած մարդկանց ուղեղներում, որ ընկալվում են որպես բացարձակ, անառարկելի ճշմարտություններ ու ամեն առիթով որպես մեղադրանք շպրտվում իշխանությունների երեսին։

Որպես անառարկելի ճշմարտություն է ներկայացվում նաեւ «իշխանությունները պարտավոր են բարձրացնել թոշակներն ու նպաստները» պնդումը։ Իհարկե բնակչության սոցիալական վիճակի բարելավումն իշխանությունների կարեւորագույն պարտավորություններից մեկն է, բայց ինչպե՞ս ապահովել դա։ Տեսականորեն կան մի քանի ձեւեր։

Առաջին՝ «լիքը փող տպել» ու բաժանել մարդկանց։ Բայց դա կհանգեցնի հիպերինֆլյացիայի ու ֆինանսական կոլապսի, եւ արդյունքում մարդկանց սոցիալական վիճակը հաստատ չի լավանա։

Երկրորդ՝ մեծահարուստների ունեցվածքը խլել եւ դրանով թոշակ ու նպաստ վճարել։ Բայց լավագույն դեպքում մի քանի ամիս անց այդ «ռեսուրսը» կսպառվի, իսկ երկարաժամկետ կտրվածքով հետեւանքներն աղետալի կլինեն Հայաստանի տնտեսության (եւ ընդհանրապես՝ պետության) համար։

Երրորդ՝ թոշակներն ու նպաստներն ավելացնել այլ ոլորտների հաշվին։ Բայց ո՞ր ոլորտների։ Բանակի հաշվին՝ չի կարելի, առողջապահության կամ կրթության հաշվին՝ չի կարելի… Մնում է պետական կառավարման համակարգը (ու սա ամենամոդայիկ թեման է), եւ այստեղ իսկապես շատ անելիքներ կան, բայց եկեք անկեղծ լինենք՝ անգամ ավելորդ շռայլություններն իսպառ վերացնելու դեպքում հնարավոր կլինի թոշակները բարձրացնել առավելագույնը մի 200-250 դրամով, իսկ դա հարցի լուծում չէ (ինչն, ի դեպ, չի նշանակում, թե դա չպետք է անել):

Չորրորդ՝ նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար, ինչի արդյունքում էլ բյուջեն էապես կմեծանա, եւ թոշակներն ու նպաստներն էլ համապատասխանաբար կաճեն։ Հասկանալի է, չէ՞, որ սա, ըստ էության, միակ տարբերակն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728