Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցածը չէր կարող չշոշափվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի շրջանակում. «Ժամանակ»

Փետրվար 26,2019 11:19

Ակնառու է, որ իրադարձային քաղաքական օրակարգի բերումով Պուտինն ու Փաշինյանն ունեն քննարկելու բազմաթիվ թեմաներ: Թե հատկապես ինչի վրա են նրանք կենտրոնացել, բավական դժվար է ասել, սակայն պետք է այս ամենի շարքում նաև առանձնահատուկ նշել ոչ պաշտոնական մակարդակում տեղի ունեցած և Հայաստանում մեծ ուշադրության արժանացած երևույթի՝ Ռուսաստանի պետական հեռուստաալիքով Հայաստանին «գունավոր հեղափոխության», այսպես ասած, եվրասիական արտահանման համար մեղադրանքների մասին, հայազգի Մարգարիտա Սիմոնյանի կատարմամբ, ինչը հետո շարունակություն ունեցավ նաև այլ մեդիա-փորձագիտական կատարումներով:

Հայաստանում այդ հանգամանքը դիտարկվեց Մոսկվայի, այսպես ասած՝ թաքնված դժգոհություն, սակայն պարզ չէ, թե ինչից: Այս դիտարկումն ավելի շատ, իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ իներցիոն ընկալումների դրսևորում էր: Մյուս կողմից, սակայն, ռուսական պետական հեռուստաալիքներով, պաշտոնական պրոպագանդային մարտիկներով տեղի ունեցած գրոհը անշուշտ չի կարող չլինել դիտարկման և պարզաբանման առարկա, ինչպիսի շարժառիթային հիմքեր և կազմակերպման ակունքներ էլ այն ունենա: Պաշտոնական Երևանը որևէ մեկնաբանություն չարեց այդ ամենի կապակցությամբ, ինչը, թերևս, բավականին համարժեք էր՝ հաշվի առնելով այն, թե ինչ մակարդակում էին եղել Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները: Պաշտոնական Երևանը չպետք է մտներ ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչների հետ բանավեճի մեջ: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ տեղի ունեցածը չէր կարող չշոշափվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի շրջանակում, քանի որ անկախ ամեն ինչից, անկասկած է, որ տեղի ունեցածը շոշափում է թե՛ հայ-ռուսական հարաբերության, թե՛ ռեգիոնալ անվտանգության հետ առնչվող հարցերի լայն շրջանակ, ըստ այդմ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն էլ այսպես, թե այնպես պետք է շոշափեր հարցը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսական հեռուստատեսային մի շարք ծրագրերով քննարկվում են Ռուս-Ուկրաինական ,,հարաբերությունները,,,որոնց մասնակից են դառնում նաև ուկրաինացի քաղաքական մեկնաբաններ:Ինչու? այդպիսի քննարկումներին մասնակից չեն դառնում նաև հայկական կողմից և ներկայացնում մեր տեսակետները:Թե? մեզ ձեռնտու է հակահայկական դիրքորոշումները,որպեսզի ,,համոզվենք,,ռուսների ոչ հայանպաստ դիրքորոշման մեջ և թեքվենք դեպի Եվրոպա….:Այդպես էլ չհասկացա մենք դաշնակիցներ ենք,թե?ոչ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728