Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ 2017 թվականին Ձեր գլխավորած դաշինքը ստացավ ընդամենը 1.6%, մենք Ձեզ լուսանցքային գործիչների շարքին չէինք դասում. Աշոտյանը՝ Տեր-Պետրոսյանին. 168 ժամ

Փետրվար 26,2019 10:49

Մեծարգո պարոն Նախագահ,

Այս տարիների ընթացքում, ելնելով ներքաղաքական իրավիճակից, տարբեր առիթներով արձագանքել եմ Ձեզ և Ձեր հայտնած տեսակետներին, սակայն երբեք նման դիմելաձևից չեմ օգտվել: Այսօր թույլ տվեք հենց այսպես դիմել Ձեզ, որպես առիթ օգտագործելով Ձեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին Ձեր վերջին հոդվածը:

Անձնական փոխհարաբերությունների դաշտում չունեմ որևէ ցանկություն, ժողովրդական լեզվով ասած, մտնելու Ձեր մատի և Նիկոլ Փաշինյանի մատանու արանքը, ուստի արձագանքս բացառապես քաղաքական է:

Շատերը մտորում են, թե որն էր այդ հրապարակման քաղաքական անհրաժեշտությունը:

Դուք հրաշալի գիտեք, որ այսօր Փաշինյանին ձեռնտու չէ որևէ կերպ ասոցացվել Ձեզ հետ, քանզի հասարակության շատ մեծ հատվածի համար դա, մեղմ ասած, դրական ազդակ լինել չի կարող: Սակայն Դուք նաև խորքային գիտակցում եք, որ վաղը-մյուս օրը Դուք եք ամեն կերպ լվանալու Ձեր ձեռքերը իր կառավարման աղետալի հետևանքներից, չցանկանալով պատմության մեջ մնալ՝ որպես դրանց մեղսակից:

Ձեր երկուսի միջև կապի բացակայության կամ աննշանության մասին մենք չենք վիճում: Սակայն Ձեր հիմնավորումները առավել սպառիչ կլինեին, եթե, օրինակ, անդրադառնալով ՀԱԿ-ի կադրային ռեսուրսի ներգրավման հարցին, Վլադիմիր Կարապետյանին հիշատակելուց բացի, մոռացության չտայիք Լիլիթ Մակունցից մինչև Անդրանիկ Քոչարյան ու Հովհաննես Իգիթյան, ինչպես նաև ընդգծեիք մի շարք այլ պատգամավորների և պաշտոնյաների ՀՀՇ-ՀԱԿ անցյալ ունենալու փաստը: Իրականում, Ձեր թիմակիցների թիվն այսօրվա իշխանության տարբեր օղակներում շատ ավելի մեծ է:

Խոսելով Հանրապետական կուսակցության մասին՝ Դուք կարծիք եք հայտնում, թե մենք լուսանցքում ենք: Երբ 2017 թվականին Ձեր գլխավորած դաշինքը խորհրդարանական ընտրություններին ստացավ ընդամենը 26 000 ձայն, կամ 1.6%, մենք Ձեզ լուսանցքային գործիչների շարքին չէինք դասում: Թույլ տվեք նաև հիշեցնել Ձեզ, որ ՀՀԿ-ն վերջին խորհրդարանական ընտրություններին ոչ միայն մասնակցեց, ի տարբերություն Ձեր ղեկավարած ուժի, այլև անգամ նման զարհուրելի պայմաններում միայն պաշտոնական արդյունքներով արձանագրեց 60 000 քվե, դարձավ 4-րդը, փաստելով, որ պահպանում է իր առաջատար տեղը Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ սա Նիկոլ Փաշինյանի՝ ում ուզում եք ընտրեք, բացի Հանրապետականից, սաստիկ հակաքարոզչության պայմաններում:

Չեմ ուզում կրկին խոսել 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մասին, դրա առիթները շատ ենք ունեցել: Ընդամենը հաստատեմ, որ Սերժ Սարգսյանի՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի, առաջադրման մասին քննարկումները մեկնարկել էին 2017 թվականի աշնանը, իսկ որոշումը կայացվել էր 2018 թվականի ձմռանը, այսինքն՝ հանրաքվեից մոտ 3 տարի հետո, և պայմանավորված է եղել այն բազմաթիվ արտաքին մարտահրավերներով, որոնց դիմակայելու, ինչպես արդեն համոզվում են շատերը և հոգու խորքում գիտեք նաև Դուք, Նիկոլ Փաշինյանն անզոր է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728