Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը

Փետրվար 25,2019 22:58

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել թույլ չտալու կապակցությամբ մարզադպրոցի տնօրենությունը նամակ-բողոքով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան նախարարության կողմից տրամադրվող միջոցներով է իրականացնելու ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին ֆեդերացիան չի թույլատրում մասնակցել պետական միջոցներով մարզվող մարզիկներին, ինչպես նաև ի գիտություն ընդունելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին ընտրությունների արդյունքները չընդունելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջի մասին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին AIBA-ի կողմից ուղարկված նամակը և առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի՝ սպորտում խտրականությունն արգելող սկզբունքները (4-րդ, 6-րդ սկզբունքներ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը և առաջարկում է վերանայել ֆեդերացիայի որոշումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությունն արգելելու մասին:

Միաժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է, որ սկսում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագրի վերանայման գործընթաց:

«Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենությունից և AIBA-ից ստացված նամակները կցվում են:20181217-Letter-Armenia-Election-Contestation

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728