Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Գործընկերները բարձր գնահատեցին պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը:
Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձան դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:
Նախարար Մնացականյանը ներկայացրեց Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները:
Զրուցակիցները փոխանակեցին տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:
ԱԳՆ հաղորդագրություն