Փետրվարի 22-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին hաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.05-ին, շտապօգնության խմբի կողմից « գանգի հիմի կոտրվածք հարցականով, ուղեղային պրեկոմա, գեներալիզացված ցնցումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1980 թ. ծնված Վարուժան Մելքոնյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արեգունի գյուղում համագյուղացիներ Վ. Մելքոնյանը և 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն վիճաբանել են, որի ընթացքում Վ. Մելքոնյանը հայհոյել է Արթուր Ն.-ին, բռունցքով հարվածել նրան, ինչից հետո Արթուր Ն.-ն գետնից վերցրել է փայտի կտոր և հարվածել Վ. Մելքոնյանի գլխին` պատճառելով նշված վնասվածքը:
Ժամը 21.30-ին Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին, Վարուժան Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է:
Հարուցվել է քրեական գործ:
Արթուր Ն.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն