Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Փետրվար 25,2019 17:47

Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

1. ալտերնատիվ – 1. այլընտրանքային, 2. այլընտրանք

2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում

3. ասիստենտ – ընթերակա, օգնական

4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն

5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն

6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ

7. բուտիկ – կրպակ

8. գարնիր – խավարտ

9. գլադիոլուս – թրաշուշան

10. դեկլարացիա – հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն

11. դեպորտացիա – արտաքսում, վտարում

12. դեսերտ – աղանդեր

13. դետալ – 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս

14. դիլեմա – երկընտրանք

15. իմպլեմենտացիա – կիրարկում

16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն

17. լանցետ – նշտար

18. կալա – փողաշուշան

19. կատաստրոֆիկ – աղետալի

20. կաֆել – հախճասալ, սալիկ

21. կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ

22. մանժետ – թեզանիք

23. մանիակ – մոլագար

24. մարիոնետ – խաղատիկնիկ, խամաճիկ

25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ

26. շտամպ – դրոշմ, դրոշմակնիք

27. պատենտ – արտոնագիր

28. պեդալ – ոտնակ

29. պոտենցիալ – ներուժ, կարողություն

30. պրեպարատ – պատրաստուկ

31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք

32. պրոդուկտիվ – արդյունավետ

33. ռադիկալ – արմատական

34. ռացիոնալ –  բանական, տրամաբանական

35. ռուբին – սուտակ

36. վակցինա – պատվաստանյութ

37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն

38. տենդենց – միտում

39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն

40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՐԱՉՅԱ Ա. says:

    Հարգելի Պարոն լեզվաբան,

    Օգտակաար խորհուրդներ են, բայց թույլ տվեք ասել, որ ձեր ազնիվ մղումն ընդամենը գայլի ավետարան է մեր նաիրյան ԱՆԳԼԱԳԵՏՆԵՐԻ համառ ու հետևողական ջանքերով վերջնականորեն ապակողմնորոշված հայ զանգվածի համար: Պետք է հասնեք այն բանին, որ պետականորեն շոշափելի տուգանք նշանակվի ԶԼՄ-ներում վխտացող օտարաբանությունների համար: Եվ հետո, ներկայացրել եք մի ցուցակ, որոնց հայերեն համարժեքները դժվար չէ գտնել, ինչու եք մոռանում այնպիսի այլանդակություններ, որպիսիք են ՓԻԱՌԸ, ԿՐԵԱՏԻՎԸ, գարշահոտ ԹԵՍՏԸ, ՔՈԼԵՋԸ, ՄԵՍԻՋԸ, ՔԱՍՏԻՆԳԸ, ՀԻԹԸ և այլ զզվանքներ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728