Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական վիճակ

Փետրվար 25,2019 17:30

Ավտոկայաններում տեղակայված հասարակական զուգարանները նոր չէ, որ շահագործվում են սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումներով: Դրանցում տիրող հակասանիտարական վիճակը միշտ եղել է թե հանրային, թե պետական մարմինների քննարկման առարկա:

Թեպետ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է այդ ոլորտին և համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնում իրականացված կանխարգելիչ միջոցառումների և վարչական վարույթների արդյունքում վերհանած սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումների մասին, ցավոք, տնտեսվարողները դեռ պատշաճ ուշադրության չեն արժանացնում այդ խնդիրը: Դրա ապացույցն է նաև վերջին օրերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ուղիղ միացմամբ տարածած հայտարարությունը, որում ներկայացված է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայանի հասարակական զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարության հիմքով Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728