Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային:
Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում, իրացնել իրենց քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը:
Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից:
Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ, ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը:
Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
25 փետրվարի 2019թ.
Երևան