Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետ տվեք մեր հողերը. Արտաշարի բնակիչները ոտքի են կանգնել

Փետրվար 25,2019 16:15

Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչները ոտքի են կանգնել, պահանջում են հետ տալ համայնքապատկան հողատարածքները, որոնք 20-20 տարի է՝ բիզնես նպատակներով հատկացվել են մասնավոր ընկերությանը: Արտաշարցիների խոսքով, ընկերությունը համայնքի հետ ոչ մի իրավական, պայմանագրային հարաբերություն չունի եւ հենց այնպես հողերն օգտագործում է՝ չհաշված, որ մեկ հեկտարի համար տարեկան ընդամենը 3500 դրամ է վճարում:

Այսօր արմավիրցիները կառավարության առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ հույս ունենալով, որ նոր իշխանությունները վերջ կտան այս «ապօրինի գործողություններին»: Նրանց խոսքով, իրենց արոտավայրերը թողած, ստիպված են լինում տարեկան 100-150 հազար վճարել, որպեսզի իրենց անասունները այլ արոտավայրերից օգտվեն, մինչդեռ այդ համայնքապատկան հողատարածքները կարող էին այդ նպատակով օգտագործվել:

Արտաշար համայնքի բնակիչ Միշա Գենջոյանի ներկայացմամբ, գործը դատական ատյաններով անցել է, նաեւ տնտեսական դատարանով է անցել, բայց վճիռներն ի վնաս գյուղացու են եղել:
Մեկ այլ բնակիչ էլ նկատեց՝ մինչեւ վճիռը ասում են՝ հողը գյուղացունն է, վճռից հետո ասում են՝ արդեն ձերը չի:

Արմավիրցիներին ընդունեց կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը՝ խոստանալով, որ կառավարությունը խնդիրը կուսումնասիրի եւ սահմանված ժամկետում գյուղացիներին կպատասխանի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728