Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Հարությունյան. «Երկրում այդքան սովածներ, աղքատներ կան, հետ տվեք պարգեւավճարները»

Փետրվար 25,2019 15:23

«Տրիբունա» հասարակական նախաձեռնությունը պետական մարմինների աշխատակիցների հայտնի պարգեւավճարները հետ տալու ստորագրահավաք է սկսել, որին նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանի խոսքով, միացել են 4 հազարից ավելի քաղաքացիներ:

Իրինա Հարությունյան

Այսօր Իրինա Հարությունյանը մի քանի համախոհներով կառավարության շենքի առաջ ներկայացրեց նախաձեռնության պահանջը, ապա նամակ հանձնեց կառավարությանը: Բարձրաձայն ընթերցեց նամակի բովանդակությունը՝ նշելով, որ իրենց հիմնական պահանջն է, որպեսզի մինչեւ վերջին կոպեկը բյուջե հետ տան պարգեւավճարները, որոնք ստացել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները:
Ըստ տիկին Հարությունյանի՝ «Համարում ենք, որ այդ պարգեւավճարները ապօրինի են տրվել: Բարոյական չեմ համարում դրանք ստանալը, երբ երկրում այդքան բարձր է աղքատության ցուցանիշը, երբ մարդկանց թոշակները, աշխատավարձերը չեն բարձրացել»:

Նախաձեռնության անդամների խոսքով, պետք է պայմանագրային զինծառայողներին պարգեւավճարներ տային, այլ ոչ թե քարտուղարուհիներին՝ միլիոնների, որոնք ո՞ւմ անվտանգությունն են ապահովում:
Իրինա Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա ասածները՝ երբ ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ իշխող ուժին կոչ էր անում «ձգել գոտիները» եւ խնայել պետության միջոցները. «Հիմա ժամանակն է եկել իրենց ասելու՝ ձգեք ձեր գոտիները, պարոնա՛յք, այսօր երկրում սովածներ, աղքատներ ու գործազուրկներ կան։ Պարոն Փաշինյանին հարկ եմ համարում հիշեցնել՝ այդ ճոխությունները, իրենց շրջագայությունները, թանկարժեք մեքենաները, այդ պետական պաշտոնյաները, որ ունեն առանձին վերարկու եւ անձրեւանոց բռնողներ, դուռ բացող-փակող, որոնց պարգեւավճարներ են բաժանվում, դա արվում է այս աղքատ ժողովրդի հաշվին»:

Կառավարությունից նամակն ընդունեցին եւ ասացին, որ պատասխանի համար 1 ամիս ժամկետ է սահմանված: Իրինա Հարությունյանը հույս հայտնեց, որ վարչապետը ճիշտ որոշում կկայացնի:

Մանրամասները՝  տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728