Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար-ռեկտոր՝ անհարկի լարվածություն

Փետրվար 25,2019 14:51

ԿԳ նախարարի և ԵՊՀ ռեկտորի միջև լարվածությունը անհարիր է երկրում ընթացող գործընթացներին:

Նախ, տեղեկատվության կարգով, օրինակ, Հռոմի հանրահայտ Սապիենցա համալսարանի ռեկտորը ավելի պատկառելի և ազդեցիկ դեմք է, քան նախարարը՝ կուսակցական մանդատով իր աթոռը ստացած, և նույնքան արագ կորցնելու ենթակա:

Տվյալ դեպքում խոստովանեմ, ցավով լսեցի նախարարի խոսքը պետական այրին անհարիր բառապաշարով որևէ անձի՝ առավել ևս մայր բուհի ղեկավարի մասին; դա վերագրում եմ պահի զգացմունքայնությանը:

Հիրավի դրվատանքի է արժանի ԵՊՀ գիտխորհրդի հավասարակշիռ կեցվածքը՝ բուհի ինքնիշխանությունը հաստատակամորեն բարձրաձայնող:

Նախարարը, առավել ևս ինքը համալսարանական լինելով, թվում է, պետք է գար, բնավ ոչ վերադասի, այլ գործընկերոջ պես, հանդիպեր գիտխորհրդին, կիսվեր իրեն մտահոգող հարցերով, միասին քննարկեին, փնտրեին լուծումներ, առավել ևս համալսարանի հոբելյանի նախաշեմին՝ հիմնվելով այդտեղ վաղուց գործող հոբելյանական կոմիտեի վրա, միացյալ ծրագրեին պետական միջոցառումներ:  Հուսով եմ այդպես էլ կլինի:

Ինչ խոսք՝ համալսարանում կան շատ խնդիրներ, սակայն դրանց զգալի մասի արմատները դուրս են դրա պատերից: Մինչդեռ իրավապահների շտապողական հայտարարությունները , ակնհայտորեն ուղղորդված հատուկենտ երիտասարդների «ելույթները», ցավոք, չեն նպաստում իրոք կարևոր խնդիրների մասնագիտական քննարկմանը:

Վահագն Գուրզադյան

պրոֆեսոր, Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիա , ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ says:

    Կոռումպացված ռեկտորի գոյությունն է անհարիր մայր բուհին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728